Wednesday, October 6, 2010

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Կամիշիբայ» և ձեռքով կավե աշխատանք` ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով

«ԷԴՈՒԿ» երիտասարդական կրթական ստուդիան հրավիրում է մասնակցելու «ԴԵ ՄԵՆ Է ԴԵԶ ՕՂԵՅ» («Ձեռք և Ականջ») մանկական հեղինակային ծրագրին, որը նախատեսված է 3-13 տարեկան երեխաների համար:

Ծրագիրն ունի երեք հիմնական նպատակ` լեզվաբանական, հոգեբանական և ստեղծագործական: Ամենակարևոր էլեմենտը ԽԱՂՆ է` հիմնված ձեռքով կավե աշխատանքի վրա, որն առավել հետաքրքիր և մատչելի է դարձնում ուսուցումը` նպաստելով երեխայի ստեղծագործական երևակայության ու գեղագիտական ճաշակի զարգացմանը:

Միաժամանակ խաղի ընթացքում երեխաները սովորում են բառակապակցություններ և երգեր` ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:

Առաջարկում ենք նաև ճապոնական «Կամիշիբայ» խաղ-թատրոնը, որի փոքրիկ հերոսները երեխաների ձեռքով պատրաստած կավե տարբեր կենդանիներն են և առարկաները:

Ծրագրի հեղինակ և վարող` բանասեր-կավագործ Արմինա Բաղդասարյանը, ով ունի երեխաների հետ աշխատելու մեծ փորձ, հաջողությամբ սույն մեթոդը կիրառել է Վարշավայի լավագույն “Empik” լեհական օտար լեզուների դասավանդման դպրոցում, ինչպես նաև հայտնի “Montessori” համաշխարհային մանկական կենտրոնում:

Դաընթացները կսկսվեն փետրվարի 1-ից, մեկ փուլի տևողությունը 8 շաբաթ է, շաբաթական 2 պարապմունք:

Փուլի ավարտին երեխաները կստանան վկայագրեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

''EDUC''

Երիտասարդական Կրթական Ստուդիա

Կորյունի 5, 33/2

Հեռ. 56 49 10

094 56 49 10

educ.yerevan@gmail.com

www.educ-studio.blogspot.com